Կրակել են դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղությամբ
Իրավունք
12:09 14/04/2020
Հայաստան

Կրակել են դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղությամբ

Ապրիլի 14-ի գիշերը կրակել են դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ։ Այս մասին այսօր գրել է ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Հարությունյանը։ Նա նշել է, որ ժամը 02:30 - ի սահմաններում կրակել են Օրբելի փողոցում գտնվող դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատշգամբի ուղությամբ, բնակարանը գտնվում է 5-րդ հարկում կրակոցից կոտրվել է բնակարանի պատուհանները։

«Բարեբախտաբար, վիրավորներ չկա»,- գրել է Ա. Հարությունյանը։

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Panorama.am-ը տեղեկացավ, որ ոստիկանությունում ահազանգ է ստացվել Երևանի Օրբելի 8 հասցեից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 1։20-ին անհայտ անձը անհայտ զենքով մեկ անգամ կրակել է Երևանի Օրբելի 8 հասցեում նշված բնակարանի ուղղությամբ, որի հետևանքով գնդակը վնասել է պատշգամբի  պատուհանի ապակին, դիպել ննջարանի  պատին ու ընկել մահճակալի վրա: Գնդակը հայտնաբերվել և վերցվել է։ Նշանակվել են համալիր փորձաքննություններ, ձեռնարկվում են միջոցառումներ կատարողի ինքնությունը պարզելու, նրան և զենքը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախապատրաստվում են նյութեր:

Placeholder
Կրակել են դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղությամբ