Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեծ Բրիտանիայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 847 քաղաքացի, նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակի 5 599 նոր դեպք, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի Առողջապահության նախարարությանը։
Այսպիսով, երկրում մահացությունների ընդհանուր թիվը հասել է 14 576 մարդու, վարակվածների թիվն աճել է՝ հասնելով 108 692-ի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց կորոնավիրուսային համաճարակի բռնկման մասին: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների ՝ աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 2 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 135 հազար մարդ: