Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնը մահացել է կորոնավիրուսից
Աշխարհում
15:31 17/04/2020
Տարածաշրջան

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնը մահացել է կորոնավիրուսից

«Լիդսի» նախկին  ֆուտբոլիստ և Անգլիայի հավաքականի խաղացող Նորման Հանթերը մահացել է կորոնավիրուսից, հայտնում է «Գազետա.ռու»-ն։

Նշվում է, որ ֆուտբոլիստը 77 տարեկան էր։

1968  թվականին Հանթերը նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ: Բացի այդ, ֆուտբոլիստը արժանացել է  Անգլիայի չեմպիոնի տիտղոսի և նվաճել Անգլիայի գավաթը։

COVID-19 վարակի առաջին դեպքերը գրանցվել են 2019-ի դեկտեմբերի վերջին Չինաստանի Ուհան քաղաքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց, որ կորոնավիրուսի բռնկումը համաճարակի է վերածվել: Ըստ վերջին տվյալների ՝ կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 2,1 միլիոն մարդ:
 

Placeholder
Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնը մահացել է կորոնավիրուսից