«Արքայազն»-ի տեսաուղերձը
Մշակույթ
13:02 21/04/2020
Աշխարհ

«Արքայազն»-ի տեսաուղերձը

Պրոդյուսեր Հարի Ջանեթին «Ինսթագրամ»-ի իր էջում տեղադրել է  բրիտանական թագավորական ընտանիքին նվիրված «Արքայազն» (The Prince)  երգիծական մուլտիպլիկացիոն սերիալից տեսանյութ։ Գազետա.ռու-ն գրում է, որ դրա պրեմիերան կայանալու է HBO Max հարթակում։

Հրապարակված թիզերում Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի որդին՝ Ջորջը, տեսաուղերձով է հանդես գալիս, որտեղ պատմում է այն մասին, թե ինչքան դժվար է մեկուսացման մեջ լինելը և ինչքան անհրաժեշտ է բոլորը նստեն տանը ու պահպանեն դրական տրամադրությունը։

«Մենք բոլորս հոգնել ենք նույն 775 սենյակներում նստած մնալուց, և ինչ-որ մեկը, գուցե մեկում: Բոլորի մոտ տարբեր է», - ասում է վեցամյա արքայազնի կերպարը:

Ենթադրվում է, որ շոուն այս գարուն արդեն կթողարկվի։ Այն  ներկայացնելու է, թե ինչպես է ապրում արքանազն Ջորջն ու նրա ընտանիքը պալատում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

The Prince coming to @hbomax

A post shared by Gary Janetti (@garyjanetti) on

Placeholder
«Արքայազն»-ի տեսաուղերձը