Տոկիոյի Կոմազավայի օլիմպիական այգում ՝ 1964 թ․  խաղերի պատվին  կանգնեցված հուշարձանը  ներկվել  է  կապույտ գույնով
Սպորտ
20:30 22/04/2020
Աշխարհ

Տոկիոյի Կոմազավայի օլիմպիական այգում ՝ 1964 թ․ խաղերի պատվին կանգնեցված հուշարձանը ներկվել է կապույտ գույնով

Տոկիոյի Կոմազավայի օլիմպիական այգում ՝ 1964 թ․  խաղերի պատվին  կանգնեցված հուշարձանը  ներկվել  է  կապույտ գույնով։  Այկերպ  հարգանքի տուրք է  մատուցվում  կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարող առողջապահության համաշխարհային ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Ակցիայի կազմակերպիչների խոսքով ՝ կապույտ գույնը խորհրդանշում է  մոլորակը և համերաշխությունը։

1964-ի ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում, Կոմազավայի պուրակում կառուցված  մարզահամալիրում անցկացվել են  ֆուտբոլի մրցաշարի նախնական հանդիպումները, ինչպես նաև խաղարկվել են  ըմբշամարտի, մականախաղի և վոլեյբոլի մրցումների մեդալները:

Տարածքում կա  նաև 12 հարկանի  կառույց, որն ամեն երեկո , մինչև մայիսի 6 –ը կլուսավորվի կապույտով, քանի դեռ բժիշկները պայքարում են կորոնավիրուսի դեմ:

Տոկիոյի իշխանությունները որոշել են նման տեսք տալ նաև քաղաքի մեկ այլ խորհրդանիշ ` Skytree հեռուստաաշտարակին:

 

Placeholder
Տոկիոյի Կոմազավայի օլիմպիական այգում ՝ 1964 թ․ խաղերի պատվին կանգնեցված հուշարձանը ներկվել է կապույտ գույնով