Անուշ Արշակյանը կներկայացնի Կոմիտասի «Ակնա օրոր»-ը
Մշակույթ
15:07 23/04/2020
Հայաստան

Անուշ Արշակյանը կներկայացնի Կոմիտասի «Ակնա օրոր»-ը

Շուտով «Ծառ Կենաց» նախագծի շրջանակներում տեղի կունենա Անուշ Արշակյանի նոր երգի տեսահոլովակի պրեմիերան։ Երգչուհին ներկայացրել է Կոմիտասի «Ակնա օրոր» ստեղծագործության թիզերը։ Տեսահոլովակի նկարիչն ու ռեժիսորը Հայկ Սայադյանն է, սիմֆոնիկ մշակումն իրականացրել է Անդրանիկ Բերբերյանը։

Հաղորդագրության համաձայն, Անուշ Արշակյանի այս նախագիծն իրենից ներկայացնում է ազգային երաժշտության սիմֆոնիկ մշակում և անիմացիոն տեսահոլովակների շարք։

«Ակնա օրորը»  «Ծառ Կենաց» նախագծի երկրորդ գործն է Կոմիտաս ֆոնդից՝ անզուգական երգեցիկ ժառանգություն մեզ թողած հանճարեղ մտավորականից,ով համարվում է ցեղասպանության մարտիրոս՝ 1915-ից 20 տարի անց կնքելով մահկանացուն Փարիզի հոգեբուժարանում։


 

Placeholder
Անուշ Արշակյանը կներկայացնի Կոմիտասի «Ակնա օրոր»-ը