«Սպարտակ»-ը կտրամադրի իր մարզադաշտը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Սպորտ
12:43 23/04/2020
Աշխարհ

«Սպարտակ»-ը կտրամադրի իր մարզադաշտը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբը պատրաստ է իր «Открытие Арена» մարզադաշտը տրամադրել բուժաշխատողներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։

Ակումբի ղեկավար Թոմաս Զորը նշել է, որ մարզադաշտի դիրքն այնպիսին է, որ հնարավորություն կտա բուժաշխատողներին տարբեր ուղություններով արդյունավետ օգտագործել այն։

«Открытие Арена»-ն շահագործման է հանձնվել 2014-ի սեպտեմբերին: Մարզադաշտում անցկացվել են 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի և 2018 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության խաղերը, նախատեսված է 45,360 հոգու համար:

Placeholder
«Սպարտակ»-ը կտրամադրի իր մարզադաշտը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար