Ֆրանսիայում մարզական մրցաշարերը կարող են վերսկսվել սեպտեմբերին
Սպորտ
20:01 23/04/2020
Աշխարհ

Ֆրանսիայում մարզական մրցաշարերը կարող են վերսկսվել սեպտեմբերին

Ֆրանսիայի սպորտի նախարարը պատմել է մրցաշարերի հնարավոր վերսկսման ժամկետների մասին, որոնք դադարեցվել են անորոշ ժամանակով կորոնավիրուսի համավարակի պատճառով։ 

«Ակնհայտ է, որ սպորտի վերսկսումը հունիսի կեսերին օպտիմալ սցենարն է, բայց կան նաև ուրիշներ: Հնարավոր է նաև վերսկսել մրցաշարերը սեպտեմբերին»,- news.ru—ի հաղորդմամբ, նախարարի խոսքերը մեջբերել է L’Equipe-ը։

Բացի այդ, 44-ամյա նախարարը չի բացառել առաջնությունները վաղաժամկետ դադարեցնելու տարբերակը՝ վերսկսելով մրցույթները  նոր մրցաշրջանից:

Placeholder
Ֆրանսիայում մարզական մրցաշարերը կարող են վերսկսվել սեպտեմբերին