Կորոնավիրուսի հավարակի պատճառով հետաձգվել են Լոնդոնի և Բոստոնի մարաթոնները
Սպորտ
18:40 23/04/2020
Աշխարհ

Կորոնավիրուսի հավարակի պատճառով հետաձգվել են Լոնդոնի և Բոստոնի մարաթոնները

Սեպտեմբերի 27-ին Բեռլինում նշանակված հայտնի մարաթոնը չի կայանա։ Բանն այն է, որ քաղաքային իշխանությունները մինչև հոկտեմբերի 24-ը արգելել են բազմամարդ հավաքույթները։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

Բեռլինյան մարաթոնում 2018թ․ գրանցվել է համաշխարհային ռեկորդ։ Այն սահմանել է քենիացի Էլիուդ Կիպչոգեն՝ 2 ժամ 1 րոպե 39 վրկ․։ Անցյալ տարի այդ  ցուցանիշին գրեթե մոտեցել է Եթովպիայի վազքի  լեգենդ Քենենիս Բեկելեն, որն ընդամենը 2 վայրկյանով է հետ մնացել ռեկորդակրից՝ 2:01:41:

Համաշխարհային համաճարակի պատճառով  արդեն հետաձգվել են  Լոնդոնի և Բոստոնի մարաթոնները։

Բեռլինում անցկացվող միջոցառումը աշնանային առաջին վազքարշավն է` Չիկագոյի և Նյու Յորքի մրցումներից առաջ։ Անցյալ տարի այդ մարաթոնին մասնակցել են 62 հազար 444 վազորդներ։

Placeholder
Կորոնավիրուսի հավարակի պատճառով հետաձգվել են Լոնդոնի և Բոստոնի մարաթոնները