Պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին
Մշակույթ
14:03 23/04/2020
Հայաստան

Պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) իր կատարումն է նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։ Էդուարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը» սիմֆոնիկ նվագախումբը կատարում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ։ Այս մասին հայտնում են նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

Այս կատարմամբ նվագախումբը միանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման արշավին։ Նվագախումբն այսպիսով հիշատակի տուրք է մատուցում բոլոր նրանց, ովքեր նահատակվեցին Հայոց պատմության մութ շրջանում։  Հիշում ենք և պահանջում։
 

Placeholder
Պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին