Ո՞ր դեպքում «Ferrari»-ն կհեռանա «Ֆորմուլա 1»-ից
Աշխարհում
13:00 24/04/2020

Ո՞ր դեպքում «Ferrari»-ն կհեռանա «Ֆորմուլա 1»-ից

Իտալական «Ferrari»-ի թիմը մտադիր է դադարեցնել «Ֆորմուլա 1» մեքենաների աշխարհի գավաթի խաղարկություններին մասնակցությունը, եթե առավելագույն բյուջեն սահմանվի մոտ 130 միլիոն դոլարը։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

2019-ին թիմերը Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA) և «Ֆորմուլա 1»-ի ղեկավարների հետ պայմանավորվել էին 2021 թվականի բյուջեն սահմանել 175 միլիոն դոլար: Սակայն, կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, այդ գումարը կարող է կրճատվել մինչև 145 միլիոն դոլար, միևնույն ժամանակ, 2022 թվականի համար նախատեսվում է 130 միլիոն դոլար բյուջե սահմանել։

«145 միլիոն դոլարի բյուջեի պայմաններում թիմի կազմում զգալի կորուստներ կլինեն: Մենք քաջ գիտակցում ենք, որ «Ֆորմուլա 1»-ը և ամբողջ աշխարհն այժմ ծանր ժամանակաշրջան են ապրում։ Այնուամենայնիվ, չպետք է շտապել արձագանքել, քանի որ այս պայմաններում որոշում կայացնելով մենք կարող ենք  մի շարք կարևոր հանգամանքներ աչքաթող անել»,- ասել է «Ferrari»- ի ղեկավար Մաթիա Բինոտտոն:
 

Placeholder
Ո՞ր դեպքում «Ferrari»-ն կհեռանա «Ֆորմուլա 1»-ից