Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ի ժամը 14:10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Գեղարքունիքի մարզում ճանապարհները դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղից դեպի «Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում բուք է:
Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Սյունիքի (բացի Կապան և Մեղրի քաղաքներից) և Գեղարքունիքի մարզերում տեղում է ձյուն։