Լա Լիգան համավարակից հետո խաղալ չցանկացող ֆուտբոլիստներին կտուգանի
Սպորտ
11:22 25/04/2020
Աշխարհ

Լա Լիգան համավարակից հետո խաղալ չցանկացող ֆուտբոլիստներին կտուգանի

Իսպանիական  ակումբների ֆուտբոլիստները կպատժվեն այն դեպքում, եթե կորոնավիրուսի  համավարակի ավարտից հետո հրաժարվեն դուրս գալ դաշտ։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հասկացրել է Լա Լիգայի  նախագահ Խավիեր Տեբասը՝ խոստանալով տուգանել բոլորին,  որոնք կխուսափեն խաղից։

«Ակումբի կամ խաղացողի՝ խաղալու դեպքում  նրանց նկատմամբ տուգանք կնշանակվի։ Ակումբին կգրանցվի  տեխնիկական պարտություն։ Սա կհամարվի որպես հանդիպմանը չներկայանալ: Նմանապես, եթե խաղացողը հրաժարվի դաշտ մտնել, ապա նրա նկատմամբ կկիրառվեն նաև պատժամիջոցներ»,- իսպանական As-ին ասել է Տեբասը։

Լա Լիգայի ղեկավարը գնահատել է նաև  ֆինանսական կորուստներն այն դեպքում, եթե Իսպանիայի առաջանությունն ավարտվի վաղաժամ։

«Մրցաշրջանի վաղաժամ ավարտելու դեպքում կորուստը կկազմի շուրջ 1 միլիարդ եվրո։ Եթե մենք շարունակենք մրցաշրջանը, բայց առանց հանդիսականի, այդ գումարը կնվազի՝ հասնելով 350 միլիոն եվրոյի»,- ասել է նա։
 

Placeholder
Լա Լիգան համավարակից հետո խաղալ չցանկացող ֆուտբոլիստներին կտուգանի