Մայք Թայսոնը պատրաստ է վերադառնալ ռինգ
Սպորտ
19:48 25/04/2020
Աշխարհ

Մայք Թայսոնը պատրաստ է վերադառնալ ռինգ

Ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգի ներկայացուցիչ Մայք Թայսոնը հայտարարել է ռինգ վերադառնալու իր ցանկության մասին։  53-ամյա բռնցքամարտիկը պատրաստվում է դա անել, որպեսզի բարեգործության համար գումար հավաքի։

«Նախատեսում եմ անցկացնել մի քանի ցուցադրական մարտեր, մարզավիճակս վերականգնելու համար։ Այժմ մարզվում եմ և պատրաստվում եմ ռունգ դուրս գալ։ Ուզում եմ գումար աշխատել և օգնել անտուններին, նաև այն մարդկանց, որոնք կախվածություն ունեն թմրանյութերից»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Թայսոնի խոսքերը մեջբերել է Daily Mail-ը։

Ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Թայսոնը պրոֆեսիոնալ ռինգում 50  հաղթանակ է ունեցել, երկու պարտություն։ Թայսոնը բռնցքամարտիկի կարիերան ավարտել է 2005 թվականին։

Placeholder
Մայք Թայսոնը պատրաստ է վերադառնալ ռինգ