Սարիկ Անդրեասյանը «Նագիևը կարանտինում» սերիալ է նկարահանել
Մշակույթ
10:34 25/04/2020
Աշխարհ

Սարիկ Անդրեասյանը «Նագիևը կարանտինում» սերիալ է նկարահանել

Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը «Նագիևը կարանտինում» վերնագրով սերիալ է նկարահանում։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, գլխավոր դերակատարն է հեռուստահաղորդավար և դերասան Դմիտրի Նագիևը։

Սերիալը բաղկացած է լինելու 10 սերիայից։ Սերիալի նկարահանումներն անցել են Մոսկվայի շրջանում։

Սերիալում Նագիևը խաղում է ինքն իրեն համավարակի պատճառով ինքնամեկուսացման ռեժիմի պայմաններում։ Կարանտինը կօգնի դերասանին նայել իր կյանքին անսպասելի կողմերից և իր համար նոր ռեսուրսներ բացահայտել։

«Ես ինչպես աշխատել եմ, այդպես էլ շարունակում եմ աշխատել»,- ասել է ռեժիսորը։

«Նագիևը կարանտինում» սերիալի առաջին մասի շնորհանդեսը կայանալու է Okko մուլտկենտրոնում ապրիլի 30-ին։

Placeholder
Սարիկ Անդրեասյանը «Նագիևը կարանտինում» սերիալ է նկարահանել