ՈՒԵՖԱ-ն ցանկանում է Եվրո-2020-ն անցկացնել նույն քաղաքներում, ինչպես նախատեսված էր
Աշխարհում
19:57 27/04/2020
Աշխարհ

ՈՒԵՖԱ-ն ցանկանում է Եվրո-2020-ն անցկացնել նույն քաղաքներում, ինչպես նախատեսված էր

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈՒԵՖԱ, ցանկանում է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը 2021 թվականին անցկացնել այն նույն քաղաքներում, որոնք սկզբնապես նախատեսված են եղել։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նախատեսում են Եվրոպայի առաջնությունն անցացնել 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը արդեն ծրագրած քաղաքներում։

Մարտի կեսերին ՈՒԵՖԱ-ն կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում էր կայացրել 2020 թվականի Եվրոպայի առաջնությունը տեղափոխել 2021 թվական։ Առաջնությունը պետք է կայանար հունիսի 12-ից հուլիսի 12-ը Եվրոպայի 12 քաղաքներում, նաև Սանկտ-Պետերբուրգում։
 

Placeholder
ՈՒԵՖԱ-ն ցանկանում է Եվրո-2020-ն անցկացնել նույն քաղաքներում, ինչպես նախատեսված էր