2024 թվականի ամառային օլիմպիական խաղերը «կհամապատասխանեցվեն նոր աշխարհի պայմաններին»
Սպորտ
11:35 27/04/2020
Աշխարհ

2024 թվականի ամառային օլիմպիական խաղերը «կհամապատասխանեցվեն նոր աշխարհի պայմաններին»

Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ ֆրանսիացի Գի Դրյուն խոսել է Փարիզում 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների մասին, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։

Նա հայտարարել է, որ խաղերի կազմակերպման նախնական պլանը՝ կորոնավիրուսի տարածումից հետո,  հնացած է թվում, և նախ որոշվել է վերանայել Օլիմպիադայի անցկացման համար նախատեսված բյուջեն: «Մենք պետք է վերանայենք այս խնդիրը և խաղերը համապատասխանեցնենք նոր աշխարհի պայմաններին», - շեշտել է նա:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ 2020-ի Օլիմպիական խաղերը հետաձգվել են մինչև 2021 թվականը ՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով: Կազմակերպիչների կորուստները գնահատվեցին 2,7 միլիարդ դոլար:

Մարտի 28-ին, 2024 թվականի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգը հայտարարել էր, որ կորոնավիրուսային պանդեմիան բարդացնում է մրցույթի նախապատրաստական աշխատանքները։

2024 թվականի ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում՝ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Placeholder
2024 թվականի ամառային օլիմպիական խաղերը «կհամապատասխանեցվեն նոր աշխարհի պայմաններին»