Նետաձգության միջազգային ֆեդերացիան մայիսին կանցկացնի հեռավար մրցաշար
Սպորտ
17:20 27/04/2020
Հայաստան

Նետաձգության միջազգային ֆեդերացիան մայիսին կանցկացնի հեռավար մրցաշար

Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մարզական օրացույցում առաջացած դատարկությունը լրացնելու համար, նետաձգության միջազգային ֆեդերացիան, մայիսին անցկացնելու է հեռավար  մրցաշար։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Առաջին միջոցառմանը  կհրավիրվի ութ նետաձիգ` չորսական  տղամարդ և կին, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Ըստ աղբյուրի, հաղթողը կստանա 1000, իսկ մրցանակակիրները՝500-ական  շվեյցարական ֆրանկ։
Մրցումները նկարահանվելու են բջջային հեռախոսների միջոցով։

Ուղիղ եթերը հասանելի կլինի ֆեդերացիայի հարթակներում՝ YouTube ալիքով և Facebook-ի էջով։
Մրցաշարին կարող են մասնակցել այն նետաձիգները, ովքեր կպահպանեն առողջապահական կանոնները և կլինեն սոցիալական ապահով վայրում։

Placeholder
Նետաձգության միջազգային ֆեդերացիան մայիսին կանցկացնի հեռավար մրցաշար