Օլիմպիական խաղերը հետաձգելու պատճառով ամենամեծ վնասը կրել է Ճապոնիան
Սպորտ
19:06 28/04/2020
Աշխարհ

Օլիմպիական խաղերը հետաձգելու պատճառով ամենամեծ վնասը կրել է Ճապոնիան

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն  խորհրդարանում ասել է, որ ինքը  միջազգային օլիմպիական կոմիտեին խոստումներ չի տվել՝ ճապոնական կողմի  լրացուցիչ ծախսեր կատարելու մասին։

«Այդ հայտարարությունը չի համապատասխանում  իրականությանը: Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ Ճապոնիան ամեն ինչ կանի, որպեսզի հաջորդ տարվա խաղերն անցկացվեն ի պատիվ կորոնավիրուսի նկատմամբ մարդկության տարած հաղթանակի»,-ասել է Աբեն:

Ապրիլի 20-ին ՄՕԿ-ի կայքում  տեղադրվել են օլիմպիական խաղերի հետաձգման հետ կապված նյութեր:Համաձայն որի,  վարչապետ Շինձո Աբեն համաձայնել է, որ  Ճապոնիան կշարունակի կատարել լրացուցիչ  ծախսերը՝ 2020 թ․ կնքած պայմանագրի համաձայն: Այդ օրն իսկ տեքստի այդ մասը հանվել է և փոխվել հրապարակումը:

Մեկնաբանելով  հայտարարությունը Տոկիոյի քաղաքապետ Յուրիկո Կոիկեն լրագրողներին  հայտնել է,որ Ճապոնիայի կառավարությունը  և  խաղերի կազմկոմիտեն մանրամասն կուսումնասիրեն  հարցը։

Խաղերը հետաձգելու  պատճառով ամենամեծ վնասը կրել է Ճապոնիան։ Նախապատրաստության վրա արդեն ծախսել է ավելի քան 12 միլիարդ դոլար։

 

Placeholder
Օլիմպիական խաղերը հետաձգելու պատճառով ամենամեծ վնասը կրել է Ճապոնիան