ESPN. Մբապեն ճանաչվել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
Աշխարհում
18:40 29/04/2020
Աշխարհ

ESPN. Մբապեն ճանաչվել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

ESPN  վարկածով, Պարի Սեն-Ժերմենի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, վարկանշային ցուցակում ընդգրկված են մինչև 21 տարեկան ֆուտբոլիստները։

Հեղինակավոր վարկանշային աղյուսակի երկրորդ տեղում է «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն։ Եռյակը եզրափակում է «Լիվերպուլի» անգլիացի կիսապաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Մբապեին, հույսը չի կորցնում, որ արդեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ գործարքը կկայանա, չնայած ՊՍԺ-ի սեփականատիրոջ կողմից արգելվել է ֆուտբոլիստի վաճառքը։

Placeholder
ESPN. Մբապեն ճանաչվել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ