ՊՍԺ-ի խաղացողները չեն համաձայնվել աշխատավարձերի իջեցմանը
Սպորտ
09:50 29/04/2020
Աշխարհ

ՊՍԺ-ի խաղացողները չեն համաձայնվել աշխատավարձերի իջեցմանը

Ֆրանսական ՓՍԺ ակումբը չի կարողացել համաձայության գալ ֆուտբոլիստների հետ աշխատավարձի իջեցման հարցում։ Ղեկավարության առաջարկությունը խաղացողները չեն ընդունել։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։

Ֆուտբոլիստները, որոնց շահերը ներկայացնում են Տիգո Սիլվան և Մարկինոսը, չեն համաձայնվել ղեկավարության առաջարկներին կապված ֆինանսական հարցերի հետ։ ՊՍԺ-ն կարող է կորցնել 240 միլիոն եվրո մրցաշրջանի վաղաժամ ավարտի պատճառով, այդ իսկ պատճառով առաջարկել են կրճատել խաղացողների աշխատավարձը։ Բայց բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։
 

Placeholder
ՊՍԺ-ի խաղացողները չեն համաձայնվել աշխատավարձերի իջեցմանը