Եթե չհաղթահարվի վիրուսը, Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը չեղյալ կհայտարարվեն
Սպորտ
17:51 29/04/2020
Աշխարհ

Եթե չհաղթահարվի վիրուսը, Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը չեղյալ կհայտարարվեն

Տոկիոյում  նշանակված ամառային օլիմպիական խաղերը, ստիպված կլինեն չեղյալ հայտարարել, եթե մինչև 2021-ի ամառը չհաջողվի հաղթահարել կորոնավիրուսային համաճարակը:  Nikkansports շաբաթաթերթին ասել է « Տոկիո 2020» կազմկոմիտեի  ղեկավար Յոշիրո Մորին, հայտնում է ՀԱՕԿ-ը։

«Ոչ, այդ դեպքում դրանք կդադարեցվեն»,- ասել է Մորինոն՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե օլիմպիական խաղերը հնարավոր է հետաձգել ևս մեկ տարի, եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը չշտկվի:

Նա նաև հավելել է, որ եթե նախկինում պատերազմների պատճառով  նման խնդիրներ էին առաջանում, ապա խաղերը չեղյալ էին հայտարարվում: Այժմ, ըստ նրա, պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ։

Նրա խոսքով , եթե օլիմպիական խաղերը հաջողվի անցկացնել այն բանից հետո, երբ մարդկությունը կկարողանա հաղթահարել կորոնավիրուսը, ապա այդպիսի մրցումներն ավելի արժեքավոր կլինեն:

Placeholder
Եթե չհաղթահարվի վիրուսը, Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը չեղյալ կհայտարարվեն