Աթլետներին աջակցելու նպատակով ստեղծվել է միջազգային հիմնադրամ
Աշխարհում
18:00 29/04/2020
Հայաստան

Աթլետներին աջակցելու նպատակով ստեղծվել է միջազգային հիմնադրամ

Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան  արհեստավարժ մարզիկներին օգնելու նպատակով ստեղծել է միջազգային հիմնադրամ։ Այն կազմում է է 500 հազար ԱՄՆ դոլար:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, օգնություն կստանան համաճարակի հետևանքով դրամական նեղության մեջ հայտնված մարզիկները։

Միջոցները հատկացրել է Մոնակոյի արքայազն Ալբեր երկրորդը, ով  կազմակերպության  պատվավոր նախագահն է։

Ավելի քան 35 տարի առաջ Ալբեր երկրորդը աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի նախկին նախագահ Պրիմո Նեիբոլոյի հետ ստեղծել են հիմնադրամ ՝  մարզաձևը խթանելու, զարգացնելու համար,  ինչպես նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ազգային ֆեդերացիաներին և մարզիկներին:


 

Placeholder
Աթլետներին աջակցելու նպատակով ստեղծվել է միջազգային հիմնադրամ