Ա Սերիայի բոլոր 20 ակումբները քվեարկել են մրցաշրջանն ավարտելու օգտին
Աշխարհում
20:15 01/05/2020
Աշխարհ

Ա Սերիայի բոլոր 20 ակումբները քվեարկել են մրցաշրջանն ավարտելու օգտին

Իտալական Ա Սերիան ակումբների շրջանում քվեարկություն է անցկացրել մրցաշրջանի վերջնական փուլի հետագա ճակատագրի վերաբերյալ։

championat.com կայքը, հղում անելով Football Italia-ին, գրում է, որ բոլոր 20 ակումբները ցանկություն են հայտնել ավարտին հասցնել ներկայիս շրջանը չնայած ավելի վաղ հայտնված տեղեկատվության, որ մի քանի ակումբ, այդ թվում «Տորինոն» և «Բրեշիյան»  ցանկանում են մրցաշրջանը վաղաժամ ավարտել։

Իտալիայի առաջնությունն  աշխարհի գրեթե բոլոր առաջնությունների հետ դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Placeholder
Ա Սերիայի բոլոր 20 ակումբները քվեարկել են մրցաշրջանն ավարտելու օգտին