Ինչպես է համավարակը փոխելու հյուրանոցներում կեցության կանոնները
Աշխարհում
18:45 02/05/2020
Աշխարհ

Ինչպես է համավարակը փոխելու հյուրանոցներում կեցության կանոնները

Մասնագետները նշել են, թե ինչպես կարող է կորոնավիրուսային պանդեմիան փոխել հյուրանոցներում կեցության կանոնները, գրում է «Ռիա Նովոստի»-ն։

Գրեթե բոլոր երկրներում հյուրանոցներն այժմ փակ են, բայց նրանց ղեկավարությունը միջոցներ է ձեռք առնում՝ ապագայում հյուրերի համար սանիտարական տեսանկյունից ավելի անվտանգ պայմաններ ստեղծելու համար:

Ըստ աղբյուրի, գրեթե բոլոր հյուրանոցատերերը նախատեսում են կատարել տարածքների և առավել հաճախ օգտագործվող առարկաների ախտահանման աշխատանքներ։ Ախտահանման աշխատանքներում հատկապես ուշադրություն է դարձվելու դռան բռնակների, վարդակների, հեռակառավարման վահանակների և էլեկտրական թեյնիկների անջատիչների մաքրմանը:

Հյուրերին ցույց տալու համար, որ մաքրելուց հետո ոչ ոք սենյակ չի մտել, դռները կարող են կնքվել:

Նշվում է, որ հյուրանոցների շենքերի մուտքերի մոտ, վերելակներում, մարզադահլիճներում և ռեստորաններում նախատեսվում է հիմնել ախտահանման կայաններ: Քննարկում է նաև հատուկ հեղուկացիրների և ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով սենյակները ախտահանելու հնարավորությունը։

Հյուրերի համար նախատեսված ուղեցույցները, գրիչներն ու թղթերը կարող են անհետանալ սենյակներից։ Դրա դիմաց հյուրերին կառաջարկվի էլեկտրոնային կատալոգ։  Իսկ ահա համարների ամրագրումը կարող է իրականացվել հեռախոսային հատուկ հավելվածների միջոցով։

Placeholder
Ինչպես է համավարակը փոխելու հյուրանոցներում կեցության կանոնները