Չինաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 1 մարդ
Աշխարհում
10:06 02/05/2020
Աշխարհ

Չինաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 1 մարդ

Անցած օրվա ընթացքում Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի միայն մեկ նոր դեպք։ Այս մասին հայտնել է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նշվում է նաև, որ անցած մեկ օրում ապաքինվել է 43 մարդ, մահվան դեպքեր չեն գրանցվել։

Ըստ աղբյուրի, գրանցված նոր դեպքը ներմուծված է։ Ընդհանուր առմամբ, Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ներմուծման 1671 դեպք, որից 464-ը դեռ բուժվում է, 7 մարդ գտնվում է ծանր վիճակում, 1207 մարդ էլ ապաքինվել է։ Նշվում է նաև, որ ոչ մի վարակված մարդ, ով մուտք է գործել արտասահմանից Չինաստան, չի մահացել:

Placeholder
Չինաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 1 մարդ