Հրաձգության միջազգային ֆեդերացիան  երկարաձգում է հայտերի վերջնաժամկետը
Աշխարհում
17:41 04/05/2020
Աշխարհ

Հրաձգության միջազգային ֆեդերացիան երկարաձգում է հայտերի վերջնաժամկետը

Հրաձգության միջազգային ֆեդերացիան  /ISSF/ երկարաձգել է 2021-2024 թթ․ մրցումների անցկացման  հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը։

Ինչպես գրում է ՀԱՕԿ-ը, օլիմպիական խաղերի հետաձգման  հետ կապված մարզական  ֆեդերացիաները ստիպված են  վերանայել օրացույցերը:

Շատերն են համաճարակի պատճառով դժվարությունների հանդիպում իրենց աշխատանքում,այդ պատճառով կազմակերպությունը հայտերը կընդունի մայիսի 15-ից հուլիսի 31-ը: Մինչ  գործկոմի հաստատմանը ներկայացնելը գնահատող հանձնաժողովը կվերանայի ընդունած դիմումները։
Վերջնական որոշումները պետք է կայացվեին հուլիսին, սակայն այժմ դա տեղի կունենա ավելի ուշ:

Placeholder
Հրաձգության միջազգային ֆեդերացիան երկարաձգում է հայտերի վերջնաժամկետը