Օտարերկրացի մարզիկները կկարողանան ՀՀ-ում աշխատանքային պայմանագրեր կնքել
Քաղաքական
15:27 05/05/2020
Հայաստան

Օտարերկրացի մարզիկները կկարողանան ՀՀ-ում աշխատանքային պայմանագրեր կնքել

«Օտարերկրացի այն մարզիկները, որոնք ունեն պրոֆեսիոնալ կարգավիճակ կարող են ՀՀ-ում պայմանագիր կնքել մարզական գործունեության մասին՝ այդ թվում նաև գործատուի հետ աշխատանքային պայմանագիր»,- խորհրդարանում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ներկայացնելով «Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Ըստ պատգամավորի, դա հնարավորություն կտա տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում  պայմանագրեր կնքել և լեգիոներներ հավաքագրել հայկական որևէ մարզաձևում խաղալու համար:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն էլ նշեց, որ ոլորտը կարգավորող կարևոր նախագիծ է:

«Հանձնաժողովում հարցը քննարկվել է և ձայների բացարձակ մեծամասնությամբ դրական եղրակացություն է ստացել»,- տեղեկացրեց նա:

ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն էլ տեղեկացրեց, որ կառավարությունը ևս նախագիծը դրական եզրակացություն է տվել:

«Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվություն տրամադրելու համակարգի ամբողջական փոփոխություն է նախատեսում կառավարությունը, և դրա մասին գործողությունների ծրագիրը հաստատվել է ապրիլի 30-ի նիստում: Այս նախաձեռնությունը ևս հնարավորություն կտա ՀՀ-ում աշխատող օտարերկրացի մարզիկներին՝ դյուրացված ձևով ստանալ աշխատանքի թույլտվություն, ուստի կոչ ենք անում կողմ քվեարկել»,- շեշտեց Ա. Ղազարյանը:

Placeholder
Օտարերկրացի մարզիկները կկարողանան ՀՀ-ում աշխատանքային պայմանագրեր կնքել