Ջրային մարզաձևերի միջազգային մրցաշարը կկայանա  2022թ․-ի  մայիսին
Սպորտ
19:43 05/05/2020
Աշխարհ

Ջրային մարզաձևերի միջազգային մրցաշարը կկայանա 2022թ․-ի մայիսին

Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան  հաստատել է Ճապոնիայի Ֆուկուոկայում անցկացվելիք  աշխարհի առաջնության նոր ժամկետը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Մրցաշարը պետք է կայանար  2021 թ. հուլիսի 16-ից օգոստոսի 1-ը, սակայն այն բանից հետո, երբ ՄՕԿ –ը  կորոնավիրուսի պատճառով օլիմպիական խաղերը հետաձգեց  2021 թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը, նախատեսված ժամանակահատվածում  ջրային մարզաձևերի առաջնության անցկացումն  անհնար դարձավ։ Արդյունքում մրցումները նշանակվել են   2022թ․ մայիսի 13-19-ն ընկած  ժամանակահատվածում: 

Placeholder
Ջրային մարզաձևերի միջազգային մրցաշարը կկայանա 2022թ․-ի մայիսին