2019 թ. կառավարության ծրագրի բացասական ցուցանիշները
Քաղաքական
16:11 07/05/2020
Հայաստան

2019 թ. կառավարության ծրագրի բացասական ցուցանիշները

«2019 թ. կառավարության ծրագրի կատարողականում դրականը չափազանց կատարյալ է ներկայացված, իսկ բացասական կողմերը  ներկայացված չեն»,- ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի խաչատրյանը և սկսեց թվարկել բացասական ցուցանիշները:

Ըստ պատգամավորի, գյուղատնտեսության կշիռը ՀՆԱ-ում 2017 թվականի 17%-ից  2019թ. իջել է 11.6%-ի: Կրթության կշիռը ՀՆԱ-ում 2017 թ. եղել է 2,7 %, հիմա այն կազմել է 2.3 %։

Չնայած հաշվետվության  մեջ ներկայացվել է ռազմարդյունաբերության ոլորտում 30 % շրջանառության աճ, բայց, ըստ պատգամավորի բերած տվյալների,   տեղեկատվություն և կապ ոլորտի կշիռը ՀՆԱ-ում 2017 թվականի 3.3% -ի  ցուցանիշը պահպանվել է:
Պատգամավորը նկատեց, որ գյուղոլորտի անկման պայմաններում հանքարդյունաբերությունն աճել է 21.3%, և հարց հնչեցրեց, թե արդյոք այս թվերը խոսում են դրական ճյուղային կառուցվածքի մասին:

«Մեզ պետք է կենսամակարդակի աճ, տնտեսության զարգացում, իսկ դրան կարելի է հասնել միայն արտադրողականության աճի միջոցով: ՀՆԱ-ն այնպես պետք է փոփոխվի, որը կբերի բարձր արտադրողականության ոլորտների աճին,  արտահամանը միտված տնտեսության»,- հայտնեց պատգամավորը:

Պնդելով, որ երկրի գերխնդիրներից մեկը ՏՏ ոլորտի զարգացումն է ու տեխնոլոգիական համալսարանի ստեղծումը, պատգամավորը նշեց, որ առանց համապատասխան  կարողություններով մասնագետների հնարավոր չէ խոսել երկարաժամկետ զարգացման մասին:
«Պարոն վարչապետ, ես կարծում եմ, որ ուղղակի ազգային արժանապատվության հարց է գտնել գումարներ տեխնոլոգիական համալսարան հիմնելու համար: Այն կլինի ապօրինի գույքի բռնագանձման, թե այլի արդյունքում, բայց այդ գումարները պետք է գտնել»,- դահլիճում գտնվող վարչապետին դիմեց պատգամավորը:

Ըստ պատգամավորի, 2019 թ. ապրանքների արտահանման աճը կազմել է 8.9% , իսկ ներմուծմանը՝ 10.3% , ինչը խոսում է այն մասին, որ դեռ ներմուծող երկիր ենք:

Նկատելով, որ Դուինգ բիզնեսի ցուցանիշներով ունենք 6% նահանջ՝ Արկադի Խաչատրյանը հայտնեց, որ Վրաստանն այդ ցուցանիշով 7-րդ հորիզոնականում է, այն դեպքում, երբ Հայաստանը 47-րդ տեղում է:

Ըստ պատգամավորի, խնդիրը լուծելու համար պետք է ունենանլ ռազմավարական ծրագիր Դուինգ բիզնեսի հարցում առաջխաղացում ունենալու համար:

Շարունակելով ներկայացնել բացասական ցուցանիշները՝ պատգամավորը նշեց, որ 2019 թ. զուտ ներդրումը 48.1 մլրդ դրամ է, երբ 2017 թ. եղել է 93 մլրդ դրամ:

Կապիտալ ծախսերը թերակատարվել են 70 %-ով, ինչը ազդում է ՀՆԱ-ի աճի պոտենցիալի վրա:

«Վարկերը անցել են 4 տրիլիոն դրամը, որից 1 տրիլիոնը սպառողական վարկերն են, որոնք անցած տարի ավելացել են 30 %-ով, հիպոտեկային վարկեը՝ 40%-ով»,- հայտնեց Խաչատրյանը և նկատեց, որ այն նշանակում է տնային տնտեսությունների պարտքի բեռի ավելացում:

 

Placeholder
2019 թ. կառավարության ծրագրի բացասական ցուցանիշները