«Ռեալ Սոսյեդադ»-ի դարպասապահ Ալեքս Ռեմիրոն վարակվել է կորոնավիրուսով
Սպորտ
11:46 09/05/2020
Աշխարհ

«Ռեալ Սոսյեդադ»-ի դարպասապահ Ալեքս Ռեմիրոն վարակվել է կորոնավիրուսով

«Ռեալի Սոսյեդադ»-ի դարպասապահ Ալեքս Ռեմիրոն վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Ըստ աղբյուրի, դարպասապահը  կորոնավիրուսի սերոլոգիական թեստ է անցել և արդյունքը դրական է եղել։

Սակայն ՊՇՌ թեստը, որն ավելի հաճախ օգտագործվում է COVID-19 ախտորոշելու համար, բացասական արդյունք է ցույց տվել։

Ռեմիրոյին թույլ չեն տվել մայիսի 8-ից վերսկսված թիմային մարզումներին։ Նշվում է, որ Ռեմիրոյի հիվանդությունը ասիմպտոմատիկ է, և նա վերականգնման վերջին փուլում է:


 

Placeholder
«Ռեալ Սոսյեդադ»-ի դարպասապահ Ալեքս Ռեմիրոն վարակվել է կորոնավիրուսով