Մադոննան խոստովանել է, որ վարակվել է կորոնավիրուսով
Մշակույթ
09:42 09/05/2020
Աշխարհ

Մադոննան խոստովանել է, որ վարակվել է կորոնավիրուսով

Հայտնի երգչուհի Մադոննան հայտնել է երկրպագուներին, որ Madame X համերգային շրջագայության ժամանակ վարակվել էր կորոնավիրուսով։ Բժիշկները  նրա մոտ հայտնաբերել էին COVID-19։

«Ինձ և շոուի մի քանի մասնակիցների մոտ Փարիզում ավելի քան յոթ շաբաթ առաջ իմ համերգների ժամանակ հայտնաբերվել էր  վիրուս»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ՝ պատմել է երգչուհին։

Մադոննայի նախատեսված համերգների մի մասը չեղարկվել են այն պատճառով, որ ակումբներն ու համերգասրահները փակվել են կորոնավիրուսի պատճառով։ Ավելի ուշ երգչուհին ԱՀԿ-ին նվիրաբերել էր միլիոն դոլար կորոնավիրուսի պատվաստանյութի մշակման համար։

Placeholder
Մադոննան խոստովանել է, որ վարակվել է կորոնավիրուսով