Մեծ Բրիտանիայում կարանտինային ռեժիմն «անիմաստ» է եղել
Հասարակություն
15:37 09/05/2020
Աշխարհ

Մեծ Բրիտանիայում կարանտինային ռեժիմն «անիմաստ» է եղել

Մեծ Բրիտանիայում սահմանված կարանտինայի ռեժիմի ընթացքում խանութների և տնտեսական մի շարք օբյեկտների փակումը գրեթե դեր չեն ունեցել թագավորությունում կորոնավիրուսի տարածումը կանխելու գործում, գրում է regnum.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ի հրապարակմանը։

Միևնույն ժամանակ նշվում է, որ վիրուսի տարածումը կանխելու գործում դրական ազդեցություն է ունեցել դպրոցների և մյուս ուսումնական հաստատությունների փակումը։

Նշվում է, որ հետազոտություն է անցկացվել եվրոպական 30 երկրներում, և պարզվել, որ  սոցիալական հեռավորությունը պահպանելուն միտված միջոցառումները, ինչպիսիք են մարդկանց զանգվածային հավաքույթների արգելքը, դպրոցների փակումը բավականին արդյունավետ են եղել՝ համաճարակի տարածումը կանխելու գործում:

Միևնույն ժամանակ, հետազոտողները եկել են եզրահանգման, որ հասարակական վայրերում դիմակների օգտագործումն անհրաժեշտ չէ: Այնուամենայնիվ, նրանք շեշտել են, որ ուսումնասիրությունն ինքնին ունի «փորձարարական» բնույթ, և դրա եզրակացությունները «նախնական» են:

 

Placeholder
Մեծ Բրիտանիայում կարանտինային ռեժիմն «անիմաստ» է եղել