Գետը վարարել է և ջուրը լցվում է Ռանչպար գյուղի տները
Հասարակություն
09:53 09/05/2020
Հայաստան

Գետը վարարել է և ջուրը լցվում է Ռանչպար գյուղի տները

Մայիսի 8-ին, ժամը 13:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղի մոտակայքով անցնող գետը վարարել է և ջուրը լցվում է տները. անհրաժեշտ է օգնություն: ԱԻՆ հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Մեծամոր գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով վնասվել են Ռանչպար գյուղի բնակիչների հողատարածքները:

Ջրի մակարդակը իջեցնելու նպատակով՝ անհրաժեշտ է վերամբարձ կռունկի միջոցով բացել ջրի կարգավորիչ չգործող երկրորդ փականը: Աշխատանքները դադարեցվել են․ կարգավորիչ փականը չի հաջողվել բացել։

 

Placeholder
Գետը վարարել է և ջուրը լցվում է Ռանչպար գյուղի տները