10.05.2020. 138 նոր վարակակիր, 58 առողջացած և մեկ մահվան դեպք
Օրվա թեմա
11:11 10/05/2020
Հայաստան

10.05.2020. 138 նոր վարակակիր, 58 առողջացած և մեկ մահվան դեպք

Մայիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3313 դեպք, որոնցից 1325-ն` առողջացած, 45-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 31590  թեստավորում:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, այսպիսով Հայաստանում  գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 138 նոր դեպք և 58 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 74 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 15 է։

 

Placeholder
10.05.2020. 138 նոր վարակակիր, 58 առողջացած և մեկ մահվան դեպք