Կարծախի եկեղեցին ջրի մեջ է
Մշակույթ
09:13 12/05/2020
Տարածաշրջան

Կարծախի եկեղեցին ջրի մեջ է

Ձյունն ու անձրևը, մեկ շաբաթից ավելի տևած վատ եղանակը և  Կարծախ գյուղի եկեղեցու տանիքի հսկայական ճեղքերը կրկին բարձրացրել են Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու անմխիթար վիճակի հարցը: Jnews-ը գրում է, որ տեսանյութ է ստացել իր ընթերցողից՝ Վիտալի Բանգոյանից, որտեղ կան կադրեր Կարծախ գյուղի եկեղեցուց: Կադրերում ջուրը հոսում է եկեղեցու քարե առաստաղի ճեղքերից: Պատերը և սյուները ծածկված են մամուռով, իսկ սրբապատկերները՝ բորբոսով, այստեղ ամեն ինչ ջրի մեջ է:

Փաստ է, որ եկեղեցին երկար ժամանակ է գտնվում է այս վիճակում: Jnews-ը նյութ էր հրապարակել 2017 թվականին՝ Թուրքիայի հետ սահմանակից Կարծախ գյուղի եկեղեցու վիճակի մասին, այդ ժամանակվանից ի վեր վիճակը նույնն է:

Այդ ժամանակ էլ իրավիճակը ծայրահեղ էր: Խոնավության պատճառով սյուներն ու պատերը պատված էին մամուռով, խոնավությունից սրբապատկերները «լալիս էին» և ծածկված էին բորբոսով, չնայած դրան, եկեղեցին գործող է, և այստեղ եկեղեցական արարողություններ է կատարվում:

2012 թվականին եկեղեցին վերանորոգվել էր, բայց իրականացված վերակառուցումը նման իրավիճակ է առաջացրել: Խնդիրը եկեղեցու ծածկի մեջ է. ելնելով ժամանակակից չափանիշներից, հին ծածկը փոխարինվել էր նորով, ինչը չէր արդարացրել սպասումները և տանիքից սկսել էր ջուր ներհոսել: Անձրևաջրերը ներսում լճանում են՝ առաջացնելով ահավոր խոնավություն:

Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին վերաօծվել է 2012թ. հուլիսի 14-ին: Այն հիմնադրված 19-րդ դարի 30-ական թվականներին:

Placeholder
Կարծախի եկեղեցին ջրի մեջ է