WADA-ն  շահագրգիռ կողմերին  առաջարկել է թեկնածուներ ներկայացնել հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար
Սպորտ
20:02 12/05/2020
Աշխարհ

WADA-ն շահագրգիռ կողմերին առաջարկել է թեկնածուներ ներկայացնել հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը / WADA /  շահագրգիռ կողմերին  առաջարկել է թեկնածուներ ներկայացնել հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

Պահանջվում են աշխատակիցներ մարզիկների, համապատասխանության, կրթության, ֆինանսների և կառավարման, առողջապահության, բժշկության և հետազոտությունների հանձնաժողովներում: Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է:

Բոլոր հանձնաժողովները պետք  հաշվետու լինեն WADA- ի գործկոմին և կարևոր խորհրդատվական դեր կատարեն գործակալության քաղաքականության և առաջնահերթության զարգացման գործում:

Հաջողակ թեկնածուները կհաստատվեն նոյեմբերի 11-ին կայանալիք նիստում և պաշտոնը  կստանձնեն 2021թ․ հունվարի 1-ին՝ երեք տարի ժամկետով:

Placeholder
WADA-ն շահագրգիռ կողմերին առաջարկել է թեկնածուներ ներկայացնել հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար