«Եթե որևէ ձևով մեր հայտարարությունները նման ձև է որակվել, ապա ես ներողություն եմ խնդրում». Մարուքյան
Քաղաքական
13:09 13/05/2020

«Եթե որևէ ձևով մեր հայտարարությունները նման ձև է որակվել, ապա ես ներողություն եմ խնդրում». Մարուքյան

«Ամեն ինչ արվում է, ժողովրդին մանիպուլյացնելու, ջուրը պղտորելու, որ ինչ-որ ձև մարսվի խորհրդարանում խուլիգանական հարձակումը մեր նկատմամբ»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և շեշտեց, որ որևէ պարագայում դա թույլ չեն տա:

Պատգամավորը հայտարարեց, որ այն, ինչ կատարվել է քաղաքական է և պետք է ստանա քաղաքական գնահատական:

Ըստ Մարուքյանի, վարչապետն իր  ելույթով լեգիտիմացրել է բռնությունը, արշավ սկսել բռնության զոհի դեմ՝ փորձելով նրան վերածել մեղավորի, որն ունի խորքային հանգամանքներ՝ խորհրդարանում հնչած քննադատական խոսքը սադրանք որակելու, երկրորդ քայլով բռնություն  կիրառելու և երրորդով  այդ բռնությունն  արդարացնելու համար:

Նկատելով, որ այդ քաղաքականությունը ունենալու է   հետևանքներ,  այն ալիքաձև ազդելու է Հայաստանում ընթացող բոլոր պրոցեսների, նաև խոսքի ազատության վրա՝ Մարուքյանը հայտարարեց, որ դրանով իշխանությունը դրեց իր վեջի սկիզբը:

«Քանի որ այն իշխանությունը, որն ազատ խոսքի դեմ բռնությունն արդարացնում է, այն էլ՝ խորհրդարանում, այդ իշխանությունը չի կարող լավ ապագա ունենալ»,-նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Ըստ բանախոսի, ամեն ինչ արվել է,  որ իրենց տեղափոխեն այն դաշտը, որն իրենցը չէ, բյաց  չեն մտնելու այդ դաշտ:

«Բնականաբար միս ու արյունից մարդիկ ենք, մի տեղ նյարդերն են տեղիք տվել, մյուս տեղերում համբերության բաժակն է լցվել և տարբեր տեղերում թույլ ենք տվել որոշակի վրիպակներ, որի համար մենք էլ ենք ցավում»,- հայտարարեց Մարուքյանը և շեշտեց, որ հարցը քաղաքական է և բոլոր շահարկումները պետք է հարցից հանվեն և այն  քննարկվի քաղաքական և իրավական հարթությունում՝ երաշխիքներով, որ երբևէ այլընտրանքային,  քննադատական սուր խոսքի հանդեպ բռնություն չի կիրառվի:

Պարգամավորը նկատեց, որ քաղաքական հարցի տիրույթ է ներմուծվել նաև անձնական բնույթի հարցեր. «Խորհրդարանի ամբիոնն օգտագործվել է շահարկելու անձնական բնույթի հարցեր և սրբություններ, դրանով  փորձ է արվում բուն իրողությունը քողարկել և արդարացնել այն ինչ տեղի է ունեցել»:

Մարուքյանը հայտարարեց, որ  որևէ մեկի սրբությունը վիրավորելու որևէ ոտնձգություն չի եղել:

«Եթե որևէ ձևով մեր կամ մեր հետևորրդների հայտարարություններից նման ձև է որակվել, ապա ես ներողություն եմ խնդրում, կապ չունի, թե դա մոր թե այլ սրբությունների հետ է կապված»,- հայտարարեց բանախոսը և  շեշտեց, որ թույլ չի տա, որ այդ հարցը իշխանությունները միախառնի քաղաքական պրոցեսներին:

Նկատելով որ վարչապետը չի դատապարտել մեջքից խփողներին, բռնություն գործադրողներին՝ պատգամավորը նկատեց, որ դրա արդյունքում  սպառնալիքները շատանում են, արդեն զինված սպառնալիքներ են հնչում ու կրկին վարչապետը դրանք չի դատապարտում:

«Ես մի  տեղ տեսա, որ արդեն ազատամարտիկներ են այս ամենին խառնվում և դատապարտում են ինձ, մեզ: Մտովի հետ եմ գնում 2008-2009 թվականները և հիշում, որ երբ  ես այցելում  էի Սասուն Միքայելյանին, այդ ազատամարտիկները Մանվել Գրիգորյանի հետ էին: Նրանք այսօր ինձ դատապարտում են ու իբր թե պաշտպանում են Սասուն Միքայելյանին, որը նրանց պաշտպանութան կարիքը չունի՝ այդ թվում մեզանից»,- նկատեց Մարուքյանը և նշեց, որ չեն տրվելու այդ սադրանքներին և սպասում  են միջադեպի  քաղաքական հետևանքների և գնահատականների: 

Պատասխանելով Միքայել Մինասյանի հետ իր կապի մասին հարցին, Մարուքյանը հայտարարեց, որ այն զրպարտություն է և լրագրողին հարցրեց, թե քիչ առաջ ինքը իշխող խմբակցությունից ապացույց է խնդրել ու չի ստացել, ինչո՞ւ է նույն հարցն ուղղում իրեն:

««Լուսավոր հայաստանը» ոչ մի կապ չունի, ոչ Միքայել Մինասյանի,  ոչ էլ թվարկված նախկինների հետ: Սրանից հետո «Լուսավոր Հայաստանի» ոչ մի ներկայացուցիչ չի պատասխանելու նախկինների հետ կապի մասին որևէ հարցի, որովհետեև սպասում էինք նման հայտարրաությունները հաստատող ապացույցների, որոնք չեղան»,- հայտարարեց Մարուքյանը:

Ըստ պատգամավորի, իշխանությունները ստում են  և թյուրիմացության մեջ գցում Հայաստանի և սփյուքի քաղաքացիներն, ասելով որ կուսակցությունը դեմ է եղել ապօրինի գույքի բռնագանձման օրենքի նախագծին: Վերջիններս իրականում  ողջունել են օրենքը և մոտ 30 առաջարկ ներկայացրել, բայց ընդունվել է միայն 2-ը, այդ պատճառով էլ հայտարարել են, որ ձեռնպահ են քվերակելու: 

Անդրադառնալով Ալեն Սիմանյանի հետ տեղի ունեցած միջադեպին, Մարուքյանը նկատեց, որ ինքը մինչ այդ բարձրացել էր ամբիոն և համերաշխության կոչ արել, որին հաջորդել է  Ալեն Սիմոնյանի ելույթը,որով վիրավորել է կին պատգամավորին և ինքը չի կարողացել իրեն զսպել:

Մարուքյանը նկատեց, որ վերջին միջադեպը կապ չունի Ալեն Սիմոնյաի միջադեպի հետ, հակառակ դեպքում իշխող ուժի պատգամավորները պետք է ընդունեն, որ պայմանավորվել են իրենց մի օր ծեծեն, երբ որ Նիկոլը կգա խորհդարանան:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարաը վերջում հայտարարեց, որ չեն բոյկոտում նիստերը, այլ անվտանգության երաշխիքներ են ուզում և կորոշեն երբ վերադառնան:
 

Placeholder
«Եթե որևէ ձևով մեր հայտարարությունները նման ձև է որակվել, ապա ես ներողություն եմ խնդրում». Մարուքյան