«Միլանը» հետաքրքրված է Ձյուբայով
Սպորտ
11:03 13/05/2020
Աշխարհ

«Միլանը» հետաքրքրված է Ձյուբայով

«Միլանը» քննարկում է Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող  Արտյոմ Ձյուբայի հետ համագործակցելու հնարավորությունը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Ըստ աղբյուրի, իտալական ակումբի ղեկավարությունը փոխարինող է փնտրում հարձակվող Զլատան Իբրահիմովիչի համար, ով մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել թիմը: Ռուս ֆուտբոլիստը հնարավոր փոխարինողների ցանկում է, քանի որ շուտով նա ավարտում է պայմանագիրը «կապույտ-սպիտակ-կապույտ»-ի հետ:

Ռուսաստանի առաջնության այս մրցաշրջանում Ձյուբանմասնակցել է «Զենիթի» 28 խաղի, խփել է 15 գոլ և  կարատել 12 գոլային փոխանցում։

Placeholder
«Միլանը» հետաքրքրված է Ձյուբայով