ՌԴ-ում հնարավոր է հուլիսի կեսերից բացվեն թանգարանները
Մշակույթ
10:33 13/05/2020
Աշխարհ

ՌԴ-ում հնարավոր է հուլիսի կեսերից բացվեն թանգարանները

Կորոնավիրուսի հետ կապված լավատեսական սցենարի զարգացման դեպքում ռուսական թանգարանները հնարավոր է այցելուների համար բացվեն հուլիսի կեսերին։ Ռիա նովոստիին այդ մասին ասել են ՌԴ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունց։

Գերատեսչությունից  նշել են, որ ներկա պահին մշակույթի նախարարությունը  կառավարությանն է ներկայացրել ճանապարհային քարտեզ, որում նշված են թանգարանների, թատրոնների, գրադարանների  սովորական ռեժիմի վերադառնալու փուլերը։ Այն  էտապներով է, որոնց իրականացումը կախված  է սահմանափակումների հանման հետ։

«Եթե հունիսի 1-ին չերկարաձգվեն սահմանափակումները,  լավատեսական սցենարի հույս կլինի, որի դեպքում հնարավոր է թանգարանների բացման մեկնարկը տրվի հուլիսի կեսերին»,- ասել են նախարարությունից։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, նշվում է, որ թանգարանների առջև խնդիր է դրված՝ ախտահանել շենքերը մի քանի էտապով, նաև գնել աշխատակիցների և այելուների համար անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ։ Այցելուները պետք է գնան թանգարան սեփական դիմակներով։

Placeholder
ՌԴ-ում հնարավոր է հուլիսի կեսերից բացվեն թանգարանները