«Կորոնավիրուսային» լողափեր. Լողալ կարելի է, պառկել՝ ոչ
Աշխարհում
09:06 14/05/2020
Աշխարհ

«Կորոնավիրուսային» լողափեր. Լողալ կարելի է, պառկել՝ ոչ

Ամառը մոտ է և Հունաստանում առաջիկա հանգստյան օրերին, ըստ օդերևութաբանական կանխատեսումների, սպասվում է 30 աստիճան։

Եվրանյուզը գրում է, որ կարանտինային միջոցառումները երկրում թուլացրել են։ Իշխանություններն ակնկալում են, որ քաղաքացիները խմբերով կուղևորվեն ծովափեր։ Ափամերձ քաղաքների վարչակազմերը պատրաստ են միջոցներ ձեռնարկել, որպեսզի հանգստացողները կարողանան ապահովել սոցիալական հեռավորությունը:

«Վերջին երկու օրերին մենք ծովափերին հովանոցներ են տեղադրել։ Բայց քիչ կլինեն, քան նախորդ տարիներին։ Մենք պետք է պաշտպանենք մարդկանց կորոնավիրուսից։ Նախորդ տարի լողափերից մեկում 65 հովանոց էր տեղադրվել, այս տարի 35»,- ասել է Հունաստանի քաղաքներից մեկի ղեկավարը։

Հաղորդվում է, որ հովանոցների միջև մոտ 5 մետր հեռավորություն է լինելու։

Ֆրանսիայում նույնպես աստիճանաբար բացվում են լողափերը։ Այստեղ իրենց կանոններն են գործելու. լողափերին խնջույքներ կազմակերպելը, կանգնելը կամ պառկելը դեռևս արգելվում է։ Պետք է լողալ ու դուրս գալ, այնուհետև վազել տուն կամ զբոսնել՝ մյուս հանգստացողներից առնվազն մեկ մետր հեռու մնալով։

Placeholder
«Կորոնավիրուսային» լողափեր. Լողալ կարելի է, պառկել՝ ոչ