Սաուդյան Արաբիայում բժիշկներն աղջկա ստամոքսից 2 կգ մազ են հանել
Աշխարհում
17:27 18/05/2020
Աշխարհ

Սաուդյան Արաբիայում բժիշկներն աղջկա ստամոքսից 2 կգ մազ են հանել

Սաուդյան Արաբիայի բժիշկները վիրահատության ընթացքում 20-ամյա աղջկա ստամոքսից 2 կիլոգրամ մազ են հանել: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, այդ մասին հայտնել է «Okaz» թերթը:

Ըստ Թաիֆ Աբդելհադի ար-Ռաբի քաղաքի առողջապահության վարչության ներկայացուցչի, աղջիկը մի քանի տարի ուժեղ ցավեր է ունեցել և, ի վերջո, որոշել է բժշկական զննում անցնել, որի ընթացքում նրա ստամոքսում հայտնաբերվել է օտար մարմին:

Պաշտոնյան շեշտել է, որ բժիշկները որոշել են շտապ վիրահատություն իրականացնել, և նրանց հաջողվել է աղջկա ստամոքսից հանել երկու կիլոգրամ քաշ ունեցող մազախուրձ:

Placeholder
Սաուդյան Արաբիայում բժիշկներն աղջկա ստամոքսից 2 կգ մազ են հանել