Թոնի Սաֆոյանը առցանց զրույց կվարի՝ «Ոլորտների տրանսֆորմացիան ամպային տեխնոլոգիաներով» թեմայով
Տնտեսություն
19:00 20/05/2020
Հայաստան

Թոնի Սաֆոյանը առցանց զրույց կվարի՝ «Ոլորտների տրանսֆորմացիան ամպային տեխնոլոգիաներով» թեմայով

HightTech Talk շարքի այսօրվա զրույցը վարում է խորհրդատվական և ամպային ծառայությունների մատուցման բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Թոնի Սաֆոյանը։

Զրույցի թեման շատ արդիական է ու անչափ հետաքրքիր`«Ոլորտների տրանսֆորմացիան ամպային տեխնոլոգիաների շնորհիվ», որին կարող եք հետևել ժամը 19.00-ից ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի և ՀՀ ԲՏԱ նախարարության ֆեյսբուքյան էջերին։ 

Միջոցառման ավարտին ակնկալվում է, որ Սաֆոյանը կպատասխանի մեկնաբանություններում ներկայացված բոլոր հարցերին։

Նշենք, որ  Թոնի Սաֆոյանի գլխավորած ընկերությունը #Google Cloud Premier-ի գործընկերն է՝ համաշխարհային բազմաթիվ պարգևների թվում ունենալով նաև Google Cloud Partner-ի Տարվա գործընկեր տիտղոսը:
 

Placeholder
Թոնի Սաֆոյանը առցանց զրույց կվարի՝ «Ոլորտների տրանսֆորմացիան ամպային տեխնոլոգիաներով» թեմայով