Հայտնի է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղերի ժամկետը
Աշխարհում
19:22 20/05/2020
Աշխարհ

Հայտնի է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղերի ժամկետը

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) ղեկավար Ալեքսանդր Չեֆերինն ասել է, որ Չեմպիոնների լիգան նախատեսվում է ավարտին հասցնել օգոստոսի վերջին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

«Մենք պլանավորում ենք մրցաշարն ավարտել մինչև օգոստոսի վերջ: Երբեք չգիտես, թե ինչ կլինի, բայց ամեն ինչ կարծես հանդարտվում է, և մենք նշված ժամանակում կհասցնենք մրցաշրջանն ավարտել: Եվրոպական լիգաների 80%-ը մտադիր է վերսկսել մրցաշրջանը, և ես պատճառ չեմ տեսնում Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի չեղարկման համար»,- ասել է Չեֆերինը։

Չեմպիոնների լիգայի մրցաշրջանն ընդհատվեց կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Վերջին տվյալներով՝ աշխարհում COVID-19-ից մահացել է ավելի քան 325 հազար մարդ, վերականգնվել է 1,9 միլիոն մարդ: Հիվանդների ընդհանուր թիվը գերազանցել է 5 միլիոնը:
 

Placeholder
Հայտնի է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղերի ժամկետը