Արոնյանը կիսել է միավորը Ուեսլի Սոյի հետ
Սպորտ
20:20 21/05/2020
Աշխարհ

Արոնյանը կիսել է միավորը Ուեսլի Սոյի հետ

Արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը միավորը կիսել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ:

Նախորդ 8 տուրում Լևոնը վաստակել էր 4 միավոր ու կիսում էր 5-8-րդ տեղերը: Այս տուրում ոչ-ոքի է ավարտվել նաև Վեի-Նակամուրա և Գրիշչուկ-Յանգժի պարտիաները: Դին Լիրենը հաղթել է Կշիշտոֆ Դուդային: Մնացած պարտիաները դեռ շարունակվում են:

 Մրցանակային ֆոնդը 150 հազար դոլար է:Lindores Abbey Rapid Challenge շախմատային առցանց մրցաշարը կազմակերպել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մասնակիցները մեկնարկում, որը բաղկացած է 11 պարտիայից, մրցում են արագ շախմատում: Ութ լավագույնները դուրս կգան փլեյ-օֆֆ:

Placeholder
Արոնյանը կիսել է միավորը Ուեսլի Սոյի հետ