Փարիզի իշխանությունները հավանություն են տվել օլիմպիական խաղերի ջրային մարզաձևերի կենտրոնի կառուցման նախագծին
Սպորտ
18:36 22/05/2020
Աշխարհ

Փարիզի իշխանությունները հավանություն են տվել օլիմպիական խաղերի ջրային մարզաձևերի կենտրոնի կառուցման նախագծին

Փարիզի իշխանությունները հավանություն են տվել 2024թ․  օլիմպիական խաղերի ջրային մարզաձևերի կենտրոնի կառուցման նախագծին։Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

Այն կառուցվելու է Պլեյն Սաուլնիեր թաղամասու։ Տարածքը Stade de France մարզադաշտի հարևանությամբ է, որտեղ կայանալու են  2024 թ․ օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունները:

Շինարարության պայմանագիրը կստորագրվի հունիսի 15-ին, իսկ  նախագծի վերջնական նախահաշիվը  չի անցնի բյուջեով համաձայնեցված  147 միլիոն եվրոն։ 

Համալիրը նախատեսված  է 6000 հանդիսատեսի համար: Գեղալողի և ջրագնդակի  մրցումները կանցկացվեն 50 մետր, իսկ ջրացատկինը ՝ 22 x 25 մետր լողավազանում: Լողի մրցումները տեղի կունենան  երեք ժամանակավոր 50 մետր լողավազաններում, որոնք կկառուցվեն բացառապես օլիմպիական խաղերի  համար:

Լոնդոնից հետո Փարիզը կդառնա երկրորդ քաղաքը, որը երրորդ անգամ կհյուրընկալի օլիմպիական խաղերը: 

Placeholder
Փարիզի իշխանությունները հավանություն են տվել օլիմպիական խաղերի ջրային մարզաձևերի կենտրոնի կառուցման նախագծին