Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ հրապարակել է նոր կնոջ հետ լուսանկար
Մշակույթ
20:17 25/05/2020
Աշխարհ

Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ հրապարակել է նոր կնոջ հետ լուսանկար

ԽՍՀՄ  ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանն իր հետևորդներին ցույց է տվել նոր կնոջ հետ համատեղ առաջին լուսանկարը. հումորիստը 31-ամյա Տատյանա Բրուխունովայի հետ է։

360tv.ru կայքը գրում է, որ համատեղ լուսանկարը նա տեղադրել է Ինստագրամում Family look (ընտանեկան ոճ) գրառման ուղեկցությամբ։ Լուսանկարում երկուսն էլ կրում են միանման՝ սև- բաց դեղնագույն անձրևանոց, սպիտակ սպորտային կոշիկներ, գլխարկներ և ակնոցներ։ Դերասանը դիմակով է և ձեռնոցներով։

Պետրոսյանի և Բրուխունովայի հարաբերությունների մասին սկսել են խոսել 2019 թվականի սկզբից։ ԶԼՄ-ների տեղեկություններով, Պետրոսյանն արդեն օրինակացրել է երիտասարդ աղջկա հետ  հարաբերությունները։

2018 թվականին Պետրոսյանը բաժանվել էր կնոջից՝ դերասանուհի Ելենա Ստեպանենկոյից։ Նախկին ամուսինները մինչև այժմ շարունակում են բաժանել ունեցվածքը։ Պետրոսյանի փաստաբանն ավելի վաղ ասել էր, որ նրանք չեն կարողանում կիսել 200 հազար ռուբլի արժողությամբ այծի արձանիկը։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Family look.

A post shared by Евгений Петросян (@petrosyanevgeny) on

Placeholder
Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ հրապարակել է նոր կնոջ հետ լուսանկար