Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Համավարակի ավարտից հետո հակադոպինգային լրացուցիչ թեստերի անհրաժեշտություն կլինի․WADA
Կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո, երբ սկսվեն մրցումները, բացթողումները շտկելու համար անհրաժեշտ կլինի անցկացնել լրացուցիչ նպատակային թեստեր։ Այս մասին հայտարարել է համաշխարհային հակադոպինգային գործակալությունը /WADA/, գրում է ՀԱՕԿ-ը։
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ դոպինգի նմուշները հետագա վերլուծության համար շարունակում են պահպանվել, իսկ վարակի ժամանակ տեղի ունեցած խախտումները հնարավոր է հայտնաբերել մարզիկի կենսաբանական անձնագրի միջոցով:
Հակադոպինգային համակարգն ավելի ամրապնդելու նպատակով WADA- ն ստեղծել է փորձարկման աշխատանքային խումբ։