Առցանց համերգ ու առցանց ելույթ՝ օպերայի ու բալետի թատրոնի կողմից
Մշակույթ
18:42 28/05/2020
Հայաստան

Առցանց համերգ ու առցանց ելույթ՝ օպերայի ու բալետի թատրոնի կողմից

Այսօր ժամը 20:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն առցանց ներկայացնելու է համերգ՝ նվիրված Հանրապետության տոնին։

Տոնական համերգի մասնակիցներն են թատրոնի մեներգիչներ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Այվազյանը (տենոր), ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը (բարիտոն), Դավիթ Բաբայանը (բարիտոն), Հայկ Տիգրանյանը (բաս): Մասնակցում են նաև թատրոնի դաշնակահարներ Արմեն Աղաջանյանը և Ելենա Վարդազարյանը:

Լարային հնգյակում ընդգրկված են ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Աբրահամյանը (առաջին ջութակ), Մելանյա Հայրապետյանը (երկրորդ ջութակ), Վահագն Եղիշյանը (ալտ), Սուսաննա Մուրադյանը (թավջութակ) և Լուսինե Հայրապետյանը (կոնտրաբաս):

Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:

Թատրոնը ֆեյսբուքյան էջում տեղադրվել է նաև սոպրանո Արծվիկ Դեմուրչյանի և բաս Հովհաննես Ներսեսյանի կատարմամբ  «Երնեկ թե այս նոր տարին» երգի  (խոսքերի հեղինակ՝ Ռաֆայել Պատկանյան, երաժշտությունը՝ Հայրիկ Մուրադյանի) տեսագրությունը` կրկին նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության տոնին։  

Placeholder
Առցանց համերգ ու առցանց ելույթ՝ օպերայի ու բալետի թատրոնի կողմից