Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային  օլիմպիական խաղերի  որակավորման նոր համակարգը
Սպորտ
18:01 28/05/2020
Աշխարհ

Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի որակավորման նոր համակարգը

Հրաձգության միջազգային ֆեդերացիան  (ISSF) հրապարակել է Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային  օլիմպիական խաղերի  որակավորման նոր համակարգը։ Այն հաստատել է միջազգային օլիմպիական կոմիտեն։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Եվրոպայի առումով, 2021թ․ ընտրական մրցաշարերը լինելու են Ֆինլանդիայում, փետրվարին կայանալիք  ձմեռային առաջնությունը՝ 10 մ․ օդամղիչ հրացանից  և  Խորվաթիայում՝ մայիսին։  Դրանցում  կխաղարկվեն համապատասխանաբար վեց և  տասը ուղեգրեր։

2018-ին որակավորման մրցումներ են անցկացվել Կորեայում (աշխարհի առաջնություն) և  2019-ին`  Հնդկաստանում, Չինաստանում, Գերմանիայում և Բրազիլիայում (աշխարհի գավաթի խաղարկության փուլեր), որոնցում առաջատար նշանառուներն  արդեն վաստակել են օլիմպիական ուղեգրեր: 

Placeholder
Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի որակավորման նոր համակարգը